15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինի «մահակը». Ժողովուրդ

Ռուսաստանում բնակվող հայկական համայնքը Հայաստանի նկատմամբ որպես «մահակ» օգտագործելու ՌԴ իշխանությունների մոտեցումը մի քանի տարի առաջ բավականին բաց տեքստով հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` արձագանքելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հերթական ռուսահպատակ հարցին:

Եւ եթե Պուտինն այդ մասին ասաց այն ժամանակ, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գրեթե բացակայում էին, իսկ արեւմտյան կողմնորոշում ունեղ ուժերն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ` «երկու-երեք տասնյակ ջղաձգվողներ» էին, ապա հիմա, երբ օրումեջ ՌԴ դեսպանատան առջեւ բազմամարդ հակառուսական ցույցեր են, կարելի է չկասկածել, որ Կրեմլում առավել կոշտ ձեւերով են փորձելու օգտագործել հայկական համայնքի գործոնը:

Ինքնին արդեն այն փաստը, որ ի տարբերություն աշխարհի գրեթե բոլոր հայաշատ երկրների, որտեղ Ադրբեջանի դեսպանատների առջեւ ապրիլյան պատերազմի կապակցությամբ բողոքի ցույցեր եղան, իսկ Ռուսաստանում որեւէ նման դրսեւորում չեղավ, ցույց է տալիս, թե իրականում որքան ճնշված են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:

Եւ հենց նաեւ սա նկատի առնելով` մենք պետք է էլ ավելի կոշտացնենք մեր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերություններում առավել արժանապատիվ կեցվածք ընդունենք, քանի որ հիմա նժարին դրված է մեր հայրենիքի լինելիության խնդիրը, իսկ եթե դրա արդյունքում ՌԴ-ում նեղեն մեր հայրենակիցներին, ապա նրանք միշտ կարող են վերադառնալ իրենց հայրենիք: Կարեւորը այդ հայրենիքը պահպանելն է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ