17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԳՆ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ

«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամներին  ԱԳՆ շենքի մոտ արդեն սպասում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պատ էին կազմել ԱԳՆ-ի շենքի առջեւ:

Նշենք, որ երթի մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», ձեռքներին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներն են:

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ: Ցուցարարները պահանջեցին, որպեսզի ոստիկաններն իրենց շարքերից դուրս գան, նաեւ հանեն մի տղամարդու, որը փորձում էր կռիվ հրահրել ցուցարարների հետ:

«Նա սադրիչ է, նրան պետք է հեռացնեք մեր շարքերից»,- ոստիկաններին դիմեցին ցուցարարները:

Ոստիկանները հեռացրին կասկածելի տղամարդուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ