07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեւանում բացվել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Հանրապետության ղեկավարության և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանության հիշատակի ոգեկոչման հուշարձան:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է մայրաքաղաքի եզդիական համայնքին: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարևորել է հայ-եզդիական դարավոր բարեկամությունն ու դժվար պահերին միմյանց սատարելու փաստը և նշել, որ ՀՀ-ը միջազգային ատյաններում մշտապես ձայն է բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների և բռնությունների: Բացված հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ