16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջա՞նն էլ ԵՏՄ անդամ կդառնա

‹‹Տարբեր հրապարակումներում տարբեր բաներ են գրվում, տարբեր որոշումներ են կայացվում: Ես չեմ կարծում, որ ‹‹Իզվեստիա››-ներում  կամ այլ տեղերում հրապարակվող նյութերը  կոնկրետ այն փաստաթղթերին  են վերաբերում, որոնք իսկապես կան բանակցային սեղանի վրա››, – անդրադառնալով ռուսական մամուլում հրապարակվող նյութերին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ տարածքների վերադարձին կամ Արցախի կարգավիճակի հստակեցմանը վերաբերող  հարցերը ներառված են տարբեր փաստաթղթերում.

‹‹Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ կամ այլ փաստաթղթեր … դրանք ներառում  են տարածքների վերադարձին, Արցախի կարգավիճակի որոշմանը վերաբերող հարցեր: Վերոնշյալ փաստաթղթերում այս էլեմենտները կան: Չմտածեք, որ եթե ‹‹Իզվեստիա››-ն այդպիսի բաներ է գրել, կարգավիճակի հարց չի որոշվի կամ հայկական կողմը չի կարողանա  դեմ գնալ որոշ դրույթների››, – ասաց քաղաքագետը: Որքանով է հավանական Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցությունը. ‹‹Տեսականորեն, կարող եմ ասել՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնրարավոր է››:

Տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ Ռուսաստանն ուզում է սիրաշահել Ադրբեջանին, Արցախից տարածքներ վերադարձնել այդ երկրին, որպեսզի  Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնա: Այս մասին հարց ուղղեցինք քաղաքագետին: Վերջինս ասաց՝ պետք չէ մեկնաբանել  ամեն  տեղեկատվություն, մանավանդ, եթե այն հավաստի աղբյուրներից չի սկիզբ առնում:

‹‹Լավրովի՝ Հայաստան այցելելու  մասին էլ պիտի ասեմ՝ բանակցային դաշտում կարող ենք հույս ունենալ, որ փոփոխություններ լինեն իրավիճակի կարգավորման հարցում,  էսկալացիան  էլ նվազի››, – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ