23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մայր աթոռը հավաքագրում է արխիվ, որը կներկայացվի թուրքական դատարաններ` պահանջով

Հայ առաքելական եկեղեցին ծրագիր ունի եւ նվիրապետական աթոռներն այդ ուղղությամբ աշխատում են` արդեն իսկ Կոստանդնուպոլսի եւ Կիլիկիո պատրիարքությունների կողմից ներկայացված են որոշ հայցեր թուրքական դատարան` պահանջով` վերադարձնելու մեր եկեղեցական սեփականությունը, որ մեծապես վնասվել, ոչնչացվել է Թուրքիայում անցած դարի սկզբներին:

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն այսօր Հենարան ակումբում հայտարարեց` Մայր աթոռն այս ուղղությամբ աշխատում է նաեւ ազգային արխիվի հետ եւ երբ ծավալուն հիմնավոր փաստաթղթային հիմքը կհավաքագրվի, հարեւան երկրի իշխանություններին իրավական ատյաններում կներկայացվի մշակութային եկեղեցական սեփականության վերադարձի հստակ պահանջ:

Տեր Ասողիկը հղում արեց UNESCO-ի 1974թ. հրապարակած տվյալներին, ըստ որի` 1923-ից հետո Թուրքիայում պահպանված 913 հայկական հուշարձաններից 464-ը ամբողջովին ոչնչացվել է, 252-ը ավերակ են, 192-ը` նորոգման ենթակա: Իսկ մինչ ցեղասպանությունը փաստական տվյալներով` Օսմանյան կայսրությունում 2500 հայկական մշակութային եկեղեցական հուշարձան է եղել, որոնց փոքր մասը մինչ օրս հետւողական ոչնչացման է ենթարկվում:

Մայր աթոռը համոզված է, որ ոչ միայն հայոց պետությունը, եկեղեցին եւ գիտական շրջանակները պիտի Թուրքիային դիմեն` վերադարձնելու այն մշակութային արժեքները ձեռագրերը, տպագիր գրականությունը, արվեստի գործերը, որոնք դեռեւս պահպանվում են Թուրքիայի թանգարաններում, թեեւ չեն ցուցադրվում, այլ նաեւ համաշխարհային առաջադեմ մտավորականությունը, քանի որ այս արժեքները նաեւ գիտական մեծ արժեք ունեն համամարդկային առումով: Տեր Ասողիկը բազմիցս է լսել վկայություններ մարդկանց, ովքեր եղել են թուրքական թանգարանային ֆոնդերում եւ պատմել, որ հայկական մշակութային ժառանգությունը դեռ պահպանվում է այստեղ: Մտահոգություն կա, որպեսզի դրանք մինչեւ վերջ չվերացվեն, ինչպես վերացվում են այն արխիվային փաստաթղթերը, որոնք վկայում են հայոց ցեղասպանության մասին:

Եկեղեցու ամենամեծ վնասը, Տեր Ասողիկի խոսքով, իհարկե, մարդկային կորուստն է, Քրիստոսի եկեղեցին` 1,5 մլն հայությունը, որ ցեղասպանվեց: Իսկ այդ ոճրագործությունը ոչ թե պատերազմի հետեւանք էր, ինչպես սիրում են ասել թուրքերն ու նրանց ջրաղացին ջուր լցնող գիտնականները, այլ նախապես մտածված ծրագիր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ