20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ կան

Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման,  զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած  հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև  առկա ամուր բարեկամական և գործակցային կապերը կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ ծրագրերի իրականացման` մասնավորապես մշակության  ժառանգության պահպանման համար:

‘Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է քննարկելու համատեղ  հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է և դրանով է պայմանավորված դեպի Երևան զբոսաշրջիկների ավելացող հոսքը: Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա, իսկ դա ավելի ճանաչելի դարձնելու գործում մենք ակնկալում են նաև մեր գործընկերների աջակցությունը”,-նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ այս տարի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը ևս վկայում է այն մասին, որ մայրաքաղաքն ունի մեծ ներուժ` պատմամաշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման բնագավառում:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Էլ Յամին Սումը նշել է, որ, “Էերեբունի-Երևան 2794” տոնակատարության շրջանակում մասնակցելով մի շարք միջոցառումների և շրջելով մայրաքաքում` նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել  և արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երևանի պատմամաշակութային ժառանգությունը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ և ակնկալում է այդ ուղղությամբ առաջարկություններ բոլոր գործընկերներից: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև կազմակերպել մասնագետների փոխայցեր:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ