Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք. վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում իր մասնակցությունը Ռուսաստանում կայացած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստին, որը նախատեսված էր անցկացնել Երևանում, բայց քառօրյա պատերազմից հետո ԵՏՄ անդամ-պետությունների հորդորով տեղափոխվեց:
«Կարծում եմ, որ երկրի վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի, չպետք է ուղղորդվի: Մենք պետք է մտածենք ﬔր պետության շահերից: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, երբ պաշտոնապես Հայաստանում էր, խնդրեց որ մասնակցեմ: Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, ով ասում է, թե պետք չի գնալ, պատիվ չի բերի, բայց ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր»,- այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ Մոսկվայում առաջին իսկ պահին որոշում կայացվեց մայիսի 20-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը, որը ﬕաձայն ընդունվեց:
«Գնալը շատ արդյունավետ էր, և ﬔր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մենք ﬔր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,-ասաց նա։