28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անցած պատերազմից ախպերացած երկու Կարենները նորից առաջնագծում են /ֆոտո/

Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Կարեն Հարությունյանն ու Կարեն Ռաշոյանը, մարտական ընկերներ են, ովքեր զինվորագրվել են դեռևս 1992-ին: Մինչև այսօր էլ, լարված իրավիճակների դեպքում, առաջնագծում են լինում և բոլորովին զարմանալի չէ, որ նրանք այսօր էլ Ջերմուկի Համոյի և Մասիսի Սայադի «Հայդուկ» ջոկատի կազմում են և առաջնագծում` պատրաստ իրականացնել ցանկացած տեսակի մարտական առաջադրանք: Նրանց հանդիպեցինք և նրանց հետ զրուցեցինք, թիկունքում ընթացքող աշխատանքների ժամանակ:

-Ի՞նչպես եք զինվորագրվել և ի՞նչպես է անցել, ձեր մարտական ուղին:

/Հարությունյան Կարեն/ – Եղել եմ Հայկական Բանակի առաջին զինվորներից: 1992 թվականին գնացել եմ բանակ և ծառայության անցել դեսանտում: 92-ին եկել եմ Լաչին, իմ լավ ընկերների հետ եղել պոստերում: Վիրավորվելեմ, հետո վերադարձել քաղաքացիական կյանքին ու վերսկսել զբաղվել սպորտով: 1994 թվականին դարձել եմ Մասիս քաղաքի «Սևան» ընկերության տնօրենը և քունֆույի ուսուցիչը: Մինչև այսօր էլ այնտեղ եմ աշխատում, սակայն հիմա գործս թողել եմ և եկել դիրքեր:

-Ի՞նչպիսինն է ձեր սպորտդպրոցի առօրյան և ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

/ՀարությունյանԿարեն/ – Տվյալ պահին ունենք 300-ից ավելի աշակերտ: Ունենք բազմաթիվ Հայաստանի և Եվրոպայի չեմպիոններ` Արմեն Հարությունյանը, բռնցքամարտիկ Անուշիկը, Հայաստանի չեմպիոն Նաիրին և մյուսները, ովքեր մեր դրոշը բազում անգամներ, բարձրացրել են տարբեր երկրներում: Անուշիկը հենց այժմ էլ, բոքսի մրցումների է մասնակցում Եվրոպայում և հասել է եզրափակիչ: Աստծո Հաջողությամբ` հետո կիմանանք, թե ինչ կլինի: Սակայն այժմ, նրանցից տեղեկություններ չեմ, և չգիտեմ էլ, թե ինչ հաջողությունների են հասնում: Նրանց թողել եմ և եկել դիրքեր:

– Ե՞րբ եք ծանոթացել, ձեր ընկեր Կարեն Ռաշոյանի հետ:

/ՀարությունյանԿարեն/ – Մարտական ընկերներ ենք, բայց միասին ենք եղել դեռ մանկությունից: Երկուսս էլ նույն գյուղի` Մարմարաշենի տղաներ ենք և երկուսս էլ սպորտսմեններ ենք: Ես քունֆույով եմ զբաղվել, ինքն էլ դյուդոիստ է եղել` մեր հայ ազգի լավագույն դյուդոիստներից:

– Ո՞ր մեկիդ նախաձեռնությամբ վերադարձաք Արցախ աշխարհ:

/ՌաշոյանԿարեն/ -Առաջինն իմհայրենասիրություննէր կանչում և կիսատ թողած գործի զգացումը: Տեսնում էինք, թե մեր զինվոր տղերքը ինչ թեժ մարտերի մեջ էին մտել և թե ինչպես պայքարեցին: Եվ առաջին հերթին դրդեց մերերեխեքի կողքին լինելու պարտավորվածության զգացմունքը: Առաջի օրերից այստեղենք և կանենք ամենայն հնարավորը, ինչը մեզանից կախված է:

– Ձեր տանեցիները դեմ չէ՞ին, որ եկաք առաջնագիծ: Չէ՞որ երկուսդ էլ ազատամարտի տարիներին վիրավորվել եք:

/ՌաշոյանԿարեն/ – Կարող է մի փոքր դեմ լինեին, սակայն մեր ասածն ասած է` գիտեն: Եթե ասում ենք, որպիտի գնանք, ուրեմն մեկ է` վերջը գնալու ենք: Եվ համաձայնվել են:

/ՀարությունյանԿարեն/ – Մերոնք էլ են հասկանում, որ մեզ դեմ լինելը, շատ դժվար կլինի, որովհետև մարտական գործողություններին միշտ մասնակից ենք եղել ևառաջնահերթ ենք եղել ամեն մի հարցում: Այս ամենն արդեն ասումէ, որ այսօր պիտի այստեղ լինեինք: Ուրիշ տարբերակ չկար էլ:

-Զինծառայության ընթացքում, զինվորական կորչումների չէ՞ք արժանացել:

/ՀարությունյանԿարեն/ – Պատերազմի ընթացում, երբ որ վիրավորվեցինք, մեր ռազմական գործն էլ թողեցինք կիսատ և կոչումների էլ չարժանացանք: Սակայն երբեք չենք էլ ձգտել զուտ կոչումներ ունենալուն:

/ՌաշոյանԿարեն/ -Երկուսս էլ պոստերում ավագներ ենք եղել, սակայն կոչումներ չենք ունեցել, ոչ էլ ցանկություն ենք ունեցել, որ կուչումներ ունենանք: Մենք չենք ձգտել դրան: Մենք միշտ եղել ենք զինվոր և մինչև հիմա էլ զինվորենք: Այսօր էլ «Հայդուկ»-ի կազմում, երկուսս էլ հրամանատարներ ենք: Երկուսիս էլ դասակի հրամանատարներ եննշանակել, սակայն մեր զինվորների հետ միշտ եղել ենք այնպես, ինչպես որ պետք է: Մեր ընկերներն են և պատրաստ են հրամանները կատարելու` ինչպես միշտ:

– Ձեր սպորտսմեն ընկերներն ու սաները, պատրաստակամություն չե՞ն հայտնել արդյոք, միանալու կամավորական շարժմանը:

/ՀարությունյանԿարեն/ – իմ սաներից շատ շատերը, ովքեր առաջնակարգ մարտիկներ են և բազմաթիվմ րցույթների հաղթողներ, այդթվում, թե՜աղջիկներ, թե՜տղաներ, ապրիլի 1-յան պատերազմական իրավիճակի ամենասկզբից էլ սկսելեն ինձ զանգահարել և հայտնել կամավորական շարժմանը միանալու իրենց ցանկությունների մասին, սակայն նրանց հորդորել եմսպասել, համախմբվել ևմնալ «ռեզերվում» որպեսզի նրանք չկտրվեն մարզումներից և մրցույթներից, սակայն հարկ եղած դեպքում, կարճ ժամանակում կարողանան միանալ առաջնագծին:

/ՌաշոյանԿարեն/ – մեր մարտական ընկերների և սպորտսմեն ընկերների մի մասը նույնպես, այսօր Արցախում է, մեզ հետ, կամ մյուս կամավորական ջոկատների շարքում: Շատ շատերն էլ այսօր Հայաստանում չեն ապրում և աշխատում են արտերկրում: Սակայն ապրիլի 1-յան դեպքերից հետո, շատ շատերն են զանգահարել մեզ և հայտնել Արցախ վերադառնալու իրենց պատրաստակամության մասին: Սակայն մենք հորորդերել ենք նրանց մնալ և սպասել դեպքերի հետագա զարգացումներին, որպեսզի հարկ եղած դեպքում միայն, իրենց տունն ու տեղը թողնեն և օտար երկրներից գան Արցախյան առաջնագիծ: Կան շատ սպորտսմեն տղաներ, ովքեր արտասահմանից մեզ հետ կապվել և օգնել են գումարներ և անհրաժեշտ պարագաներ ուղարկելով, ինչի համար ցանկանում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ընկերներից Գևորգին, Գարիկին, Սարոյին և Կարոյին, ովքեր Մարմարաշենցի տղաներ են, սակայն այժմ ապրում են Ֆրանսիայում և այնտեղից, թե ֆինանսապես, թե նյութապես իրենց աջակցությունն են ցուցաբերել և շարունակում են աջակցել մեզ:

Հարցազրույցը՝  Հայկ Կիսեբլյանի

13012735_1091615657546738_8455617626733139726_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ