“Ես Ղարաբաղի ժողովրդի կողքին եմ”. կոնգրեսական Ջուդի Չու
Մարտի 11-ին ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Կոնգրեսի նիստի ժամանակ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ, որը հեռարձակվել է համաամերիկյան եւ միջազգային ընդգրկում ունեցող C-SPAN հեռուստաընկերության կողմից, որը լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը:
“Պարոն նախագահ, այս տարի լրանում է Ադրբեջանում հայ ժողովրդի քաղաքական ազատության կտրուկ շրջադարձի 25-ամյակը: Եկեք այս առիթն օգտագործենք` հանուն ինքնորոշման եւ ազատության նրանց պայքարը հիշատակելու համար:
1988-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն սկսեց իր ազգային ազատագրական պայքարը, որից հետո 2 տարի շարունակ հայ բնակչությունը զանգվածային ջարդերի ենթարկվեց` էթնիկ հողի վրա: Հարյուրավոր հայեր սպանվեցին եւ հարձակման ենթարկվեցին Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում:
1991-ին Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես անկախություն հռչակեց` դառնալով` ժողովրդավարական պետություն` հիմնված ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա: Չնայած հարեւան Ադրբեջանի կողմից սպառնալիքներին եւ կրկնակի բլոկադային, Լեռնային Ղարաբաղը մի շարք ժողովրդավարական ընտրություններ է անցկացրել եւ շարունակում է համառորեն աշխատել, որպեսզի ամրապնդի իր տնտեսությունը: Ես Ղարաբաղի ժողորդի կողքին եմ` այդ արժանապատիվ գործում”,-հայտարարել է Չուն: