07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հանդիպել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալները

Ապրիլի 19-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Քննարկվել են ՀԱՊԿ հայեցակարգային մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցեր։

Հանդիպումն անցել է հավաքական անվտանգության ապահովման ոլորտում աշխատանքների ակտիվացման փոխադարձ ձգտումն արտահայտող գործնական և կառուցողական մթնոլորտում։

Խորհրդատվությունների շրջանակներում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը։

Երևանյան հանդիպումը կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի դրույթներին և կազմակերպությունում ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից առաջարկված, ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ ՀԱԽ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված առաջնայնություններին համապատասխան։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ