03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ավարտել են գետերի ու ջրանցքների մաքրումը

Ավարտվել են մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած մայրաքաղաքով հոսող  գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է:

Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում տեղադրվել են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ:

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և տնտեսվարողներին հիշեցնում է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքում կկազմվեն վարչական արձանագրություններ և մեղավորները կտուգանվեն:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ