08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հասարակությունը ոչ մեկի առաջ ոչ մի պահանջ չի դնելու

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ հանրությունն ու իշանությունները մնացել են մինչապրիլյան Հայաստանում. պատերազմը հասարակության ու իշխանությունների հոգեկետրվածքում ոչինչ չի փոխել:
‹‹Լրատվամիջոցներում էր տարածված այդ տեսակետը, թե պատերազմից հետո մարդկանց մտածելակերպը փոխվել է: ՏԻՄ  ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունն էլ, իշխանություններն էլ մնացել են նույը: Իսկ ընտրություններն ընթացան այնպես, ինչպես սովորաբար լինում է վերջին քսանհինգ տարվա ընթացքում››:

Քաղտեխնոլոգը նշեց՝ ընտրությունների արդյունքները սերտորեն կապված են ընտրակաշառքի հետ:

‹‹Թալինում, Հրազդանում ընտրությունների արդյունքները  հիմնականում ֆինանսավարչական ռեսուրսների կիրառման շնորհիվ են ձևավորվել: Փաստերեն, այդ մեդոդն աշխատում  է: Կաշառք վերցնողների մեջ, անշուշտ,   եղել են անձինք, ովքեր օրեր առաջ մասնակցել էին այն զինվորի հուղարկավորությանը, ով մահացավ զենք կամ փամփուշտ չունենալու պատճառով: Այդ դեպքերի մեղավորներից էլ կաշառք են վերցրել: Դա ցույց է տալիս, որ հասարակությունը ոչ մեկի առաջ ոչ մի պահանջ չի դնելու››:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ