17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ անունը Սոֆի է, ես հայ եմ. Սոֆի Մխեյանի բաց նամակը Եվրոպայի խորհրդին

Հայ մշակութային գործիչները շարունակում են Facebook սոցիալական ցանցի իրենց պաշտոնական էջերի միջոցով բաց նամակներ ուղղել միջազգային կառույցներին: Մկրտիչ Արզումանի  նամակ-դիմումին հետեւեց Սոֆի Մխեյանի նամակը, որն ուղղված է ԵԽ-ին:

«Եվրոպայի Խորհրդի հարգարժան անդամներ,

Իմ անունը Սոֆի է: Ես հայ եմ: Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ամբողջ հայ ազգի մտահոգությամբ:

Մոտ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում բնակվող հայերը կառուցել են խաղաղ եւ դեմոկրատ երկիր: ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենսդրությունն այնպիսին է, որ շատ զարգացած երկրներ կարող էին նախանձել:

Դժբախտաբար, մեր հարեւան Ադրբեջանը շարունակում է մնալ բռնապետություն, որը ղեկավարվում է իշխանության ծարավ, կոռումպացված կառավարության կողմից, որտեղ մարդկանց իրավունքների խախտման դեպքերը շատ են: ԼՂՀ-ի ժողովուրդը ցանկանում է ունենալ խաղաղ դեմոկրատիա, ոչ թե վայրի բռնապետություն: ԼՂՀ-ի (Արցախի)  հայերը երբեք չեն կարող խաղաղության մեջ ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո:

Ադրբեջանն իրականացնում է վայրի պատերազմական հանցագործություններ` խախտելով մարդկային իրավունքներ:

Մի բան է պատերազմի գնալը, մեկ այլ բան` պատերազմը հանցագործություններ կատարելու միջոց դարձնելը: Անցած մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը ռմբակոծում էր տներ եւ դպրոցներ, սպանում երեխաների եւ ծերերի, անդամահատում զոհվածների մարմինները: Սա, միանշանակ, անընդունելի երեւույթ է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականցվող հանցագործ քայլերը եւ խնդրում, որ կանգնեցնեք Ալիեւին եւ ասեք ոչ ռասիզմին: #SayNoToRacism #StopAliyev

Հարգանքներով`

Սոֆի Մխեյան` երգչուհի»

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ