Սիրիական ընդդիմադիր խմբավորումները միավորվել են
Սիրիացի ապստամբների տարբեր խմբավորումները, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, որոշել են միասնական հրամանատարություն կազմավորել իրենց գործողությունների համակարգման համար, հաղորդում է “Reuters”-ը:
Գործակալության տվյալներով` ապստամբների ստորաբաժանումների ղեկավարներն այդ քայլին են դիմել, քանի որ նրանց արտասահմանյան հովանավորները չեն ցանկանում օգնել պառակտված տարբեր խմբերի, որոնք ապագայի կոնկրետ ծրագրեր չունեն:
Զինված ընդդիմության տասնյակ առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել գաղտնի վայրում: Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, համաձայնությունն արդեն տրվել է, մնում է այն ստորագրել: Նրա խոսքով` նման միավորումը կարող է ապստամբների արտասահմանցի հովանավորներին ոգեշնչել ժամանակակից զինամթերքով ապահովել նրանց:
Ընդդիմության միավորումը կարող է փոխել իրավիճակը: Միասնական հրամանատարությունը ապստամբներին հնարավորություն կտա ավելի լուրջ գործողություններ մշակել եւ իրականացնել, քան նրանք արել են մինչ հիմա: