Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը նետել են մեքենայի միջից. ՔԿ
Անհայտ անձը ապրիլի 15-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեւանյան առանձնատան ուղղությամբ նռնակը նետվել է մեքենայի միջից:
Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք , որ երկրորդ նախագահի առանձատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգն ստացվելուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու դեպքի հանգամանքները:
Պարզվել է, որ նախնական տվյալներով ապրիլի 15-ին, ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը գտնվել է ավտոմեքենայի մեջ, այսինքն` հենց մեքենայից միջից է նետել նռնակը: