15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել. ՀԺ

Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել «Ռուսական երկաթուղու» կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մի խումբ աշխատակիցների նկատմամբ։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»։ Բացառված չէ, որ հետագայում գործում ավելանան նոր հոդվածներ, սկսած պաշտոնեական անգործությունից մինչև փաստաթղթեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի յուրացում։ Բացառված չէ նաև, որ քրգործի շրջանակներում շոշափվեն երկաթուղու ներկայիս գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և նրա նախորդների անունները։ Այս գործը ունի հարուստ նախապատմություն, որը ձգձգվում է ամիսներ շարունակ։ Խոսքը երկաթուղու կողմից իրեն չպատկանոդ տասնյակ վագոնների դուրսգրմանը և վաճառքին է վերաբերվում։ Դրան մենք կանդրադառնանք առաջիկայում։ Բայց ուշագրավ է, որ քրեական գործ հարուցելու միջնորդությունները նախկինում բազմից մերժվել են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ