25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ զինվորները` բազմաթիվ վնասվածքներով, խոշտանգումներով և անարգանքի հետքերով. քրեական գործ

ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինվորների դիակապտության ու բռնությունների դեպքերով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի հիմքում ԼՂ-ի տարածքում զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերն եմ հայտնում են Քննչական կոմիտեից։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ապրիլի 2-5-ը ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները։

Դատաբժիշկները դրանց վրա հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։ Զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանն ու մահվան հետ պատճառահետևանքային կապը որոշելու համար քրեական գործի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ