17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Որ կողմ թեքվում եմ` կուլակաթափությունից են խոսում

Ահն ընկել է սիրտս։ Որ կողմ թեքվում եմ, մարդիկ կուլակաթափությունից են խոսում։ Մենք էլ տանը երեք համակարգիչ ունենք, կուլակաթափող հանձնաժողովն իմանա, բա չի՞ ասի՝ ինչ խաբար է, երեք համակարգիչ, շուտով մեկը ներքև ձգիր, թե չէ․․․։

Բա հիմա ես ինչ անեմ, ոնց անեմ (Կարպ Խաչվանքյանի մոտիվներով)։ Տեսնես, շվեցարական բանկում համակարգիչ պահ տալի՞ս են։ Ասում են՝ չէ, այնտեղ միայն ոսկուց համակարգիչ են պահ տալիս, իմ ունեցածին շան տեղ չեն դնի, դեռ մի բան էլ ձեռ կառնեն, թե՝ չես էլ ամաչում, էս սուտի-մուտի պլասմասե համակարգիչը մեզ համար ընդամենը ջարդոն է։

Դե, արի էդ մարդկանց բացատրի, որ , այո, հենց էս մետաղի ջարդոնը ենթակա է կուլակաթափության, բայց ոսկուց համակարգիչներին ուշ դարձնող էլ չկա:  Բա լավ, հիմա ես ի՞նչ անեմ, ո՞նց անեմ: Գրում է Մելանյա Պետրոսյանցը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ