15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քյանդրբազություն

Պարզվում է՝ ոմանք հիանալի լարախաղաց են: Գողացված կամ թալանված փողերի մասին խոսում են հատկապես նախկին պաշտոնյաները: Պաշտոնյաներ՝ ովքեր ի զորու էին այդ ամենի մասին ոչ միայն հրապարակային խոսելու, այլ նաև իրավապահներին տեղեկացնելու այդ մասին: Տպավորությունն այնպիսինն է, որ պաշտոնյանների մասին զրպարտությունների ոճը բավականին պահանջված է հասարակության կողմից:

Իսկ ազնիվ մարդու կարիերա ունենալու համար անհրաժեշտ է ընդամենն անորոշ կամ վերացական բարձրաձայնել կաշառակերության մասին և վերջ, այդ մասին բարձրաձայնողն այլևս բավարարում է հասարակության կողմից ընկալելի նորմերին: Ցավոք սրտի Հայաստանում կան նման մարդիկ ովքեր խաղում են հասարակության հույզերի հետ:

Էլ ավելի ցավալի է, որ գտնվում են մարդիկ, որ ականջ են դնում նմանատիպ բարբաջանքներին, իսկ ոմանք էլ ինչ-ինչ կարիքներից դրդված գիտակցաբար ոչ միայն նպաստում են դրանց տարածմանը, այլև ջանում են արհեստական լարվածություն ու անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորել: Ժամանակն է, որ զրպարտությունների ոճին, որի դրդապատճառներն ակներև են, վերջ դրվի:

Արմեն Դանիելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ