09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

‹‹Ադրբեջանը մեծ խնդրի առաջ կկանգնի››

‹‹Ադրբեջանի տնտեսությունն արդեն տնտեսություն չէ: Ադրբեջանի նավթամթերքի քանակները եթե հանենք, իրական տնտեսությունը, արդյունաբերությունը, տատանվում են մոտավորապես 2.5  միլիարդ դոլարի շուրջն է, մնացածը նավթամթերքն է ապահովում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանն` ընդգծելով՝ Ադրբեջանի նավթային պաշարներն աստիճանաբար նվազում են:

‹‹Եղել են տարիներ, որ էքսպորտը գերազանցել է ՀՆԱ-ի ծավալը:  Այդպիսին է նաև Ղազախստանի տնտեսությունը: Եթե հանենք  մետաղներից, ուրանից, նավթից ստացվող շահույթները,  այդ երկրի տնտեսությունից բան չի մնա: Ադրբեջանը կոռումպացված երկիր է: Իրենց թվում է՝ այդ վարար գետն այդպես միշտ հոսելու է, իրենք էլ օգտվելու են››:

Մասնագետները կանխատեսում են՝ մինչև 2026 թվականը նավթի ծավալները կքչանան:

‹‹Նոր նավթահորեր չկան: Եթե այդպես էլ  նոր նավթահորեր չգտնվեն, Ադրբեջանի տնտեսական  վիճակը լավ չի լինի: Տասը տարի հետո Ադրբեջանը մեծ խնդրի առաջ կկանգնի››, – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ