06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մետրոպոլիտենը ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ է». Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին և մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի իր խոսքում քաղաքապետը նկատել է, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար:

«Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ: Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն անփոխարինելի դերակատարում ունի:

Մետրոն իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը: Հայոց մայրաքաղաքի մետոպոլիտենի 35-ամյակի առիթով մեր հյուրերի այցը գնահատելի է, ուստի առանձնահատուկ ողջունում եմ «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին, որոնց հետ բարեկամությունն ու համագործակցությունը կարևորում ենք», – ընդգծել է քաղաքապետը՝ նկատելով, որ սա նաև հրաշալի առիթ է երևանյան մետրոյի նվաճումներն ու զարգացման տեսլականը գործընկերների հետ մասնագիտական քննարկման ենթարկելու համար:

«Այս օրն ունենալու համար մենք խորապես երախտապարտ ենք մետրոպոլիտենի մտահղացման ու ստեղծման երբեմնի պետական այրերին, նախագծողներին, շինարարներին ու մեր վաստակաշատ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել թե՛ այն կայացնելու և թե՛ հետագայում այս օբյեկտը հավուր պատշաճի պահպանելու գործում: Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրերը մեր մշտական ուշադրության կենտրոնում են, ու մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ, երևանյան մետրոն տարեցտարի ավելի ու ավելի է արդիականացվում, համալրվում գույքով ու նոր տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ սպասարկմամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի մետրոպոլիտենի 35-ամյակի առիթով պաշտոնական ընդունելության շրջանակում երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար մետրոպոլիտենի մի շարք վաստակաշատ աշխատակիցներ արժանացել են պարգևների:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ