ՍԴ-ն երկուշաբթի կսկսի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը
Հայաստանի Սահմանադրական դատարանը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին քննությունը կսկսի երկուշաբթի` մարտի 11-ին։
Ժառանգության մամլո խոսնակ Հվոսեփ Խուրշուդյանը Henaran.am-ին ասաց, որ դիմումի վերաբերյալ իրենց ակնկալիքները իրատեսական դաշոըւմ են: ‘’Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ննկօգտագործի իրեն տրված շանսը գոնե մեկ անգամ ապահովելու սահմանադրական կարգը եւ օրինականությունը, այլ ոչ թե իշխանության յուրացման փորձը’’:
Հովսեփ Խուրշուդյանը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ անկախ իրավական գործընթացից, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է քաղաքական պայքարը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել ‘’Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։
Նշենք, որ ՍԴ-ն դիմումը կքննի տասնօրյա ժամկետում: