06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

‹‹Սա քաղաքական ճիշտ մշակույթ է››

‹‹Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ նորմալ պետություններում նախկին պաշտոնյաները՝ հատկապես նախագահները, պիտի սրտացավ լինեն երկրի համար: Այդ մասին բազմիցս նշել եմ իմ ելույթներում ու հարցազրույցներում: Շատ ուրախ եմ, որ ՀՀ առաջին նախագահը հենց այդպես է վարվում: Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ևս այդպես է վարվում››, –  անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի՝  կայանալիք հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Պատգամավորն ընդգծեց՝ մեր նախագահները  քաջատեղյակ են մեր երկրում եղած  խնդիրների վերաբերյալ և, միանշանակ, գովելի է նրանց կոնսոլիդացումը:
‹‹Ուրախ եմ, որ Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը հանդիպելու են, գովելի է, որ նրանք պատրաստ են լսել միմյանց, քննարկել այս հարցը: Սա քաղաքական ճիշտ մշակույթ է››:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ