02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդեն չենք կարող փոշմանել…

ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է՝ ամեն դեպքում ճիշտ էր այն որոշումը, որ  Հովիկ Աբրահամյանը մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

‹‹Այս որոշումը բոլոր պարագաներում դա համարում եմ ճիշտ: Այդտեղ շատ ուժեղ երկրներ կան: Մենք էլ ուզում էինք նեղացած կեցվածք ընդունել: Դրանք խոշոր երկրներ են: Քաղաքական առումով ճիշտ չէր լինի մեր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին  չմասնակցելը:  Ըստ էության, մեր գործերն ավելի կվատանային, եթե չմասնակցեինք դրան››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:

Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ մեկուսացած չենք կարող ապրել:

‹‹Մի միության մեջ պիտի գտնվե՞նք, թե՞ ոչ: ՀՀ-ն տասնամյակներ շարունակ գտնվել է ռուսական ազդեցության գոտում: Հիմա էլ է դա շարունակվում:
Այժմ  էլ այն իրավիճակում չեննք, որ փոշմանենք ու որշենք՝ ուրիշի հետ  պիտի համագործակցենք: Մեր հեռանկարները Եվրասիական տնտեսական միության մեջ պիտի տեսնենք››, – ասաց  Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ