20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մարդասպանություն կլինի. Գառնիում լարված իրավիճակ է

Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:

«Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ հորդորեցին մեզ բացել երթևեկությունը, ենք էլ ստիպված եղանք բացել ճանապարհը: Բայց, այդպես չենք թողնելու, հաստատ իմացեք մարդասպանություն կլինի, բայց մենք Քաղցրաշեն և Նարեկ գյուղերին ոռոգման ջուր չենք տա>,-ասաց գյուղացիներից Կարենը: Գյուղացիները պահանջում են, որ Գառնի այցելի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Թող մի հատ գան մեզ հստակ բացատրեն, թե ինչի մեր ոռոգման ջուրը պետք է կտրեն ու տան նրանց: մենք էլ ենք գյուղացի, մենք էլ ենք հող մշակում, դեմն էլ ամառ է, մենք առանց ջուր մնա՞նք: Չի կարող այդպես լինել, բացառվում է>,-ասաց գյուղացին:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ