18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը կօգնի Սերժ Սարգսյանին. Առավոտ

«Դա, հավանաբար, այն էր, որ Տեր-Պետրոպանը շարունակում է լինել փոխզիջումային բանակցային գործընթացի կողմնակից եւ պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին, եթե նա համաձայնվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վերսկսել»,- «Աոավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի` արտաքին աշխարհին ուղղված ուղերձներին:

Մեր զրուցակիցը նաեւ նկատեց. «Երբ այլ քաղաքական գործիչները հանդիպում էին Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում, մեր պետության համար շատ կարեւոր` Սահմանադրության, գլխավոր օրենքի քննարկման համատեքստում, դա համարվում էր հաճախորդություն: Սոցիալական ցանցերը եւ աոաջին նախագահին սատարող լրատվամիջոցները հեղեղված էին այդ մարդկանց վարկաբեկող նյութերով:

Բայց այս օրերին խոսվում է, թե ինչ մեծ քաղաքական գործչի քայլ էր եւ այլն: Սա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտն առաջնորդվում է երկակի ստանդարտներով»: Հիշեցնենք, ՀՀՇ-ն եւս սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում հանդիպում ունեցավ նախագահ Սարգսյանի հետ: Այդ կազմում նաեւ Ալեքսանդր Արզումանյանն էր: Արդյոք ձեր մեջ կեղծավորությունն է խոսում’ հարցին մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես որեւէ մեկից ու որեւէ բանից նեղացած չեմ:

Ես տասը հարցազրույց եմ տվել եւ բացատրել եմ, որ սա «Յոմ-Կիպուրի» պատերազմն է հիշեցնում: Ուրախ եմ, որ ինքն ուշադիր նայում է եւ, փաստորեն, կիսում է իմ արտաքին քաղաքական գնահատականները»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ