29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դաշտում գործող լրատվամիջոցներից շատերը ոչ պրոֆեսիոնալ են. Բորիս Նավասարդյան

‹‹Մեր ԶԼՄ-ների ընդհանուր աշխատանքը գնահատելվ՝ պիտի ասեմ՝ դրանք կատարեցին իրենց առաքելությունը: Հայաստանյան լրատվամիջոցները նոր ու անսովոր իրավիճակում հայտնվեցին: 90-ական թվականներին՝ պատերազմի օրերին,  ինտերնետ չկար, չկային այսպիսի տեխնոլգիաներ: Օպերատիվության առումով այն ժամանակ բարդություններ կային: Իսկ այժմ  հնարավրություններն ավելացել են, պատասխանատվությւնը ևս: Այս առմումով մեր լրատվամիջոցները վերջին օրերին ցույց տվեցին, որ փորձ չունեին:  Մեր գործընկերները մեզ հետ խոսում էին, ասում էին՝ դժվարանում ենք որոշել՝ կտրած գլուխը կարելի՞ է ցույց տալ, թե՞ ոչ››, – այսօր ‹‹Հենարան›› մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանը շեշտեց՝ ԶԼՄ-ն պիտի ներքին էթիկա ունենա, եթե նույնիսկ կտրված գլուխ է ցուցադրվում, դեմքը պիտի փակված լինի:
Բանախոսը բարձր գնահատեց հատկապես այն լրագրողների աշխատանքը, ովքեր հանրությանը  թարմ ինֆորմացիա էին տրամադրում Արցախից:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր հերթին ընդգծեց.

‹‹Տարիներ առաջ, երբ  ‹‹Ա1+››-ին զրկում էին արտոնագրից, ես բարձրաձայնեցի, որ մենք կորցնում ենք  մի ԶԼՄ, որն օբյեկտիվ տեղեկատվություն է  տալիս: Դաշտում գործող լրատվամիջոցներից շատերը ոչ պրոֆեսիոնալ են: Սերիալների, զվարճալի հաղորդումների վրա ֆիքսված հեռուստաալիքները պատերազմի օրերին չկարողացան նորմալ կերպով լրատվություն ապահվել: Սերյալ նայող տատիկն անգամ շատ կցանկանա իմանալ՝ իր երկրում ինչ է կատարվում››:
Բորիս Նավասարդյանը շեշտեց՝ պատերազմների ժամանակ ասպարեզ է գալիս նաև տեղեկատվական պատերազմը. այս դաշտում ևս հարկ է զորեղ լինել՝ թշնամուն դիմակայելու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ