Որսի եւ պատերազմի տարբերությունը. 168 Ժամ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պեարոսյանինը և կայացել է նրա տանը: «Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղաադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Թե ի՞նչ եզրահանգումների և համաձայնության են եկել երկու նախագահները, հաղորդագրությունը չէր մանրամասնում, ինչը տարբեր քննարկումների առիթ հանդիսացավ: Միայն երեկ ՀՀ առաջին նախագահն իր հարցազրույցում որոշ չափով պարզաբանումներ ներկայացրեց: «Այդ հանդիպումը սպասելի էր, և շատ ուրախ եմ, որ նման հանդիպում կայացավ, և հուսով եմ, որ այդ հանդիպումներն այս կամ այն փուլում կամ այս կամ այն հարցի շուրջ կլինեն շարունակական:
Մեզ համար շատ անհրաժեշտ է, որ նման կարևորագույն փուլում նման հանդիպումներ լինեն: Կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ է ոգևորված: Աստված տա, որ մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը միանա, որովհետև պետական, ազգային շահի գերակայությունն ամեն ինչից վեր է»,- մեր թղթակցին ասել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմաղանովդ խոսելով Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել չի պլանավորում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: