Երիտասարդ երկրապահները ևս զինվորագրված են /ֆոտո/

Henaran.am-ի թղթակցին Տավուշի մարզի Իջևան քաղաքի երիտասարդ երկրապահ Էրիկ Սահակյանը փոխանցեց.
«05.04.2016թ. Տավուշի մարզի ԵԵԿ մարզխորհրդի անդամները իրենց վերադասների հետ միասին շրջայց կատարեցին մարզի սահմանամերձ և սահմանապահ համայնքներ: Համայնքներում կար մեծ միասնականություն, համախմբվածություն և կազմակերպվածություն: Երիտասարդ երկրապահները ԶԻՆՎԱԾ իրենց ավագ սերնդի հետ միասին կանգնած էին դիրքերում՝ մեր զինվորների կողքին:
Տավուշի մարզի երիտասարդ երկրապահները հավաքել էին մեր հերոսների համար անհրաժեշտ սնունդը և պարագաները: Զինվորները դիրքերում մեզ դիմավորեցին մեծ ոգևորվածությամբ:
Երիտասարդ երկրապահներս հանձնեցինք մերօրյա հերոսներին մեր կողմից հավաքված քաղցրավենիքը, հյութերը, միրգը, սնունդը, հիգիենայի պարագաները: Աննկարագրելի է նրանց մարտական ոգին և հայրենի հողի հանդեպ սերը: Տղաները բազմիցս շնորհակալություն հայտնեցին մեզ, մեր հայրենանվեր գործի համար: Իսկ մեր՝ երիտասարդներիս մոտ, կար հոգու հանգստություն:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»: