Արցախում վերսկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները /ֆոտո/
Գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներն Արցախում շարունակվում են:
Այսօր առավոտյան անցկացված խորհրդակցությունից հետո ԼՂՀ գյուղատնտեսությնա նախարար Արամ Մխոյանի կարգադրությամբ փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանն այցելել են շրջաններ՝ հետևելու հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
«Մեր կողմից պլանավորված այս աշխատանքները մեկնարկել էին ապրիլի մեկին և արդեն մի շարք շրջաններում դրանք իրականացվել են: Ստեղծելով հակահրդեհային պաշտպանիչ գոտիներ՝ մենք կկարողանանք նաև մեր դաշտերը բաժանել հատվածների, որպեսզի հնարավոր հրդեհների ժամանակ կարողանանք ժամանակին տեղայնացնել հրդեհը և կանխել դրա հետագա տարածումը, հետևաբար և՝բերքի կորուստը»,- շրջայցի ավարտին ասել է փոխնախարար Աղաջանյանը՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն նախատեսված պլանի համաձայն՝ լրիվ ծավալով, ինչի համար առկա են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխատանքային այցով այսօր Մարտակերտ է այցելել նաև նախարար Արամ Մխոյանը, ով եղել է շրջանի դաշտերում և ստուգել ցանքսերի վիճակը: