08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման շուրջը

Վրաստանը որպես տարանցման վճար, նախկինի նման կստանա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արեն իսկ ստորագրել է տվյալ համաձայնագիրը, հայտնում է Novosti Gruzia-ն։

Բանակցությունները ձգվում էին, քանի որ ավելի վաղ «Գազպրոմը» Վրաստանին առաջարկել է Հայաստան ռուսական գազի տարանցման համար Վրաստանին վճարել փող և ոչ թե գազ։

«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված Է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել է տեքստի հաստատումը։ Տեքստն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ իրավական գնահատական ստանալու համար, ինչից հետո փաստաթուղթը կուղարկվի կառավարության հաստատմանը», հայտնել է նախարարությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ