Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻՆ-ը
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
ՀՀ ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաեւ տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից` ընդհանուր հավաքատեղի»: