22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները:

Այս մասին Ա. Աշոտյանը գրել է Ֆեսբուկյան իր հարթակում:

«Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։ Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։ Բոլորս պետք է մեր տեղեկատվական ջանքերը ուղղենք նաև արտաքին լսարանին։ Շարունակենք օտար լեզուներով համապատասխան նյութերի պատրաստումը և տարածումը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ