Իրանը կոշտ պատասխան կտա․ տեղի գյուղում 3 արկ է պայթել
Իրանի սահմանապահները զգուշացրել են, որ կոշտ պատասխան կտան՝ Ղարաբաղյան հակամարտության գոտուց նկատվող ագրեսիայի դեպքում։ Ավելի վաղ Արևելյան Ադրբեջան նահանգի իրանական գյուղի շրջանում 3 ականանետային արկ է պայթել, որոնք արձակվել էին Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերի ժամանակ, գրում է lifenews.ru-ն։
Արկերի պայթյունների հետեւանքով զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա։ «Ներկայումս Արևելյան Ադրբեջան նահանգի սահմաններին անվտանգությունը վերականգնվել է։ Մենք կոշտ կարձագանքենք մեր երկրի տարածքի դեմ ցանկացած ագրեսիայի»,- հայտարարել է նահանգապետը։