22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծանր խնդրի առաջ. Ժամանակ

Նախօրեին ԶԼՄ-ների եւ Սերժ Սարգսյանի համար տարածվել է մի ձայնագրություն, որտեղ ՊԵԿ աշխատակիցների անունից մեղադրանքներ են հնչում այդ կառույցի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի եւ նրա շրջապատի մարդկանց մասին, որոնք այժմ Էլ աշխատում են ՊԵԿ-ում։ Ձայնագրության հեղինակները Սերժ Սարգսյանին հորդորում են, որ պետք է ազատվել ոչ թե ՊԵԿ բոլոր պաշտոնյաներից. այլ նրանցից, որոնք Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանի շրջանակն են ներկայացնում, եւ որոնք քաղել են կոռուպցիոն պտուղները համակարգում։

Իհարկե, պետք է խոստովանել, որ սույն ձայնագրված «անոնիմկան», ըստ Էության, չի պարունակում որեւէ սենսացիոն տեղեկություն։ Որ ՊԵԿ-ում կա կոռուպցիա, եւ որ այդ կառույցի բոլոր ժամանակների ղեկավարները չէին կարող անգետ լինել դրա գոյության մասով, ավելորդ է նշել անգամ։ Ավելին՝ իշխանություններն իրենք էլ այս կամ այն կերպ խոստովանել են ու խոստովանում են, որ կոռուպցիա» կա եւ դրա դեմ պայքարում են։ Այստեղ առավել հետաքրքրական է այն, որ նման զարգացումները տեղի են ունենում ՊԵԿ նոր ղեկավարության ըստ էության ցայտնոտային վիճակի ֆոնին։

Բանն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավար նշանակված Հովհաննես Հովսեփյանը, որը Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետն էր, ներկայումս կանգնել է իսկապես ծանր խնդրի առաջ՝ բյուջեն կատարելու խնդրի առաջ։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ