02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին շրջանում ոչ մի հայկական կայք չի կոտրվել. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից կատարվող հակերային հարձակումներին, նշեց, որ այս տարի սակավ է եղել այդ ուղղությամբ ուշադրությունը, քանի որ Հայաստանում նախագահական ընտրություններ էին :

“Փետրվարին ավելի ակտիվ գործողությունների են անցնում ադրբեջանցի հակերները կապված Խոջալուի դեպքերի հետ: Իրենք ահռելի գումարներ են ներդնում այս հարցը բարձրացնելու համար, քանի որ այն, այսպես ասած, Ալիևների ընտանիքի գործունեության մասն է կազմում”,-ասաց բանախոսը` հավելելով, որ այդ նպատակն է հետապնդում նաև “Արդարություն հանուն Խոջալուի” ծրագիրը, որի ղեկավարն է Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիեւան:

Ըստ տեղեկատվության անվտանգության մասնագետի` յուրաքանչյուր ադրբեջանցի հակեր իր պարտքն է համարում կոտրել հայկական կայքեր և տեղադրել Խոջալուի նկարներ:

“Սակայն վերջին շրջանում ոչ մի հայկական պետական կայք չի կոտրվել: Հայերի կողմից կոտրվել է Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կայքը: Հայերի կողմից ամեն կայք կոտրելուց հետո ադրբեջանցիները հանձնաժողով են ստեղծում և ասում, թե  այլևս չի նման դեպք չի լինի”,-ասաց նա:

Ոլորտի պատսխանատուն տեղեկացրեց, որ ադրբեջանցիները գովազդային պաստառներ են տեղադրել Նյու Յորքի “Թայմս Սքուերում”, մետրոյում և քաղաքի այլ վայրերում:

Հայաստանի կողմից պատասխան քայլերը, ըստ փորձագետի, ադրբեջանական քարոզչությանը պետք է լինի սիմետրիկ ձևով. “Մեր խնդիրն այն է, որ մենք չունենք այն ֆինանսները, որն ունեն ադրբեջանցիները”:

Անդրադառնալով ադրբեջանական “Խոջա” ֆիլմին` Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այն ներքին քարոզչության խնդիրներ է լուծում:

“Իրենց մոտ ներքին խռովություններ են տեղի ունենում, և այս ֆիլմը ներքին քաղաքական հարցեր է լուծում: Խոջալուի թեման անընդհատ բարձրացվում է հասարակության ուշադրությունը շեղելու համար”,-նշեց Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ