01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պայթյուն դիտահորում.25 ամյա Հայկի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարտի 31-ին` ժամը 12.16-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով:

4 քաղաքացի, մեթան գազից թունավորված, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից  Henaran.am-ը տեղեկացավ, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներից մեկին արդեն դուրս են գրել, իսկ մյուս երկուսի վիճակը կայուն է: Հավանաբար, նրանք էլ այսօր դուրս կգրվեն:

Ծայրահեղ ծանր է  գնահատվում 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը, որ գիտակցության չի եկել, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ