22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեք խոշոր առողջապահական հիմնարկներ կբացվեն/վիդեո/

Այսօր՝ մարտի 31-ին  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստում ներկայացրեց որոշում ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին: Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 244 միլիոն 983 հազար դրամ հատկացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի համար կահույքի ու սարքավորումների ձեռք բերման, տարածքի բարեկարգման նպատակով: Նախարարը մեկ օր խնդրեց` նախագահի աշխատակազմի հետ որոշումը քննարկելու համար:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մուրադյանը նշեց, որ 2-3 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Նրա խոսքով՝ ամենաուշը հուլիսին կբացվեն երեք խոշոր առողջապահական հիմնարկներ՝ արյունաբանության կենտրոնը, ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և հիվանդությունների կանխարգելման կենտրոնի գլխավոր մասնաշենքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ