22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանը ստիպված կլինի. Ժողովուրդ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել, հերթական անգամ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ` պարզելու համար, թե հնարավոր է՝ նա եւս միանա իր կուսակցաշինությանը: Ըստ լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանին ասել է, որ ինքն առայժմ մտադրություն չունի որեւէ կերպ մասնակցել նրա կուսակցաշինությանը:

Եթե Օսկանյանը եւ նրա ապագա կուսակիցները նման կարիք կունենան, գուցե խորհուրդներով օգնի: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի եւս մի քանի ամիս ստվերից հետեւել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ հուսալով, որ միգուցե իր հայտնության համար հարմար պահ գտնվի: Սակայն Հայաստանում ընթացող գործընթացները հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական կյանքում միայն մեկ տարբերակով է հնարավոր. վաղ թե ուշ նա ստիպված է լինելու ցուցմունք տալ, թե ինչպես եղավ Մարտի 1-ի ջարդը»:
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ