Եկեղեցում` միասին էին, սպասում են Լեւոնին /ֆոտո, վիդեո/
Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը այդօրվա 10 զոհերի հարազատներն էին, ՀԱԿ դաշինքի անդամներ, քաղաքական գործիչներ, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, “Ազատուոյուն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Հետաքրքիր է, որ նրանք բոլոր լռելյայն իրար բարեւեցին, իսկ եկեղեցուց դուրս գալուց հետո առանձին-առանձին շտապեցին Մյասնիկյանի հրապարակ:
Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը այդօրվա 10 զոհերի հարազատներն էին, ՀԱԿ դաշինքի անդամներ, քաղաքական գործիչներ, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Հետաքրքիր է, որ նրանք բոլոր լռելյայն իրար բարեւեցին, իսկ եկեղեցուց դուրս գալուց հետո առանձին-առանձին շտապեցին Մյասնիկյանի հրապարակ:
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակից Սերինե Գաբրիելյանը Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակից, այստեղ են ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը: Այստեղ են նաեւ ՀԱԿ անդամներ Սասուն Միքայելյանը, Վարդգես Գասպարին եւ մի շարք այլ ՀԱԿ անդամներ: Նրանք այստեղ են` հարգելու մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը: Քիչ առաջ ներկաները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ հիմա ուղղակի կանգնած են: Դեռեւս չի ժամանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ժամանելու է Տեր-Պետրոսյանը, սակայն նա պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն էլ ասաց. “Գնացեք երթի, կտեսնեք”: