29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պրծավ. Ժամանակ

Այս տարի կառավարությանը հատկացրած պահուստային ֆոնդը չի բավարարում դրանով նախատեսված ծախսերը իրականացնելու համար։ Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2016թ. կիսամյակում ֆոնդի պակասորդը կկազմի 19 միլիարդ դրամ։

Այդ պատճառով ֆիննախը առաջարկում է 1-ին կիսամյակի պակասուրդը լրացնել պահուստային ֆոնդի 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարներից։ Իսկ թե որտեղից են լրացնելու 2-րդ կիսամյակի պակասուրդը, շատ դժվար է ասել։ Ամբողջ տարվա համար կառավարության պահուստային ֆոնդին հատկացված է 8 միլիարդ դրամ։

Նշենք, որ այս ֆոնդը նախատեսված է այնպիսի ծախսերի համար, որոնք հնարավոր չէ կանխատեսել եւ ներառել բյուջեի ծախսային այլ հոդվածներում։ Օրինակ տարերային աղետների հետեւանքների վերացում։ Թե ինչի վրա են նախատեսել ծախսել այդ գումարը, հայտնի չէ:

Մի ուշագրավ փաստ։ Պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի պակասուրդը այս կերպ լրացնելու առաջարկը կառավարության այսօրվա նիստին ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Վերջինս մի քանի շաբաթ առաջ կառավարության նիստի օրակարգում ներառել էր հարց, որով առաջարկում էր այդ նույն ֆոնդից կես միլիարդ դրամ հատկացնել ֆինանսների նախարարոթյան Դիլջանում կառուցվող այսպես կոչված «ուսումնական կենտրոնին», որը իրականում էլիտար զվարճավայր է : Մամուլում բարձրացված աղմուկի շնորհիվ կառավարությունը այդ հարցը հանեց օրակարգից։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ