08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

6 տարի անց պարոն Օսկանյանը ռևանշի փորձ է անում. Արմեն Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը հիշել է, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը նախկին նախագահական ընտրությունների ժամանակ փորձում էր նախագահ դառնալ և դրա համար ջանքեր էր թափում: Ըստ նախարարի` Օսկանյանը հիմա` 6 տարի անց, ռևանշի փորձ է անում”

Անձնական ռևանշիզմը Հայաստանի քաղաքական օրակարգում
Գաղտնիք չէ, որ 2006-2007 թթ այդ պահին դեռևս գործող ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ՀՀ Նախագահ դառնալու հույսեր ուներ և ջանքեր էր գործադրում:
2006 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանին տրված հարցազրույցը քաղաքական շրջանակների կողմից ընկալվեց որպես նախագահական ամբիցիաների անթաքույց հայտ:
Եվ այդ ժամանակ ՀՀ Կառավարության գործող անդամն իրեն թույլ էր տալիս արտահայտություններ, որոնցից հետո իրեն հարգող ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տար և անողոք պայքար մղեր “ռեժիմի” դեմ:
Բայց արի ու տես, որ չէ, նա շարունակեց պաշտոնավարել ևս 1.5 տարի` մաս կազմելով այն Կառավորության, որից այսքան “դժգոհ էր”:
Այն ժամանակ չստացվեց:
6 տարի անց պարոն Օսկանյանը ռևանշի փորձ է անում: Իր “մարտնչող” հոգին ոչ մի կերպ չի համակերպվում անձնական ամբիցիաների անփառունակ ընթացքի հետ:
Այս անգամ ևս նա “ուսեր” է փնտրում, այլոց հեղինակությունն ու քաղաքական կապիտալը սեփական քաղաքական հուշարձանի պատվանդան դարձնելու համար:
Աներկբա է, որ կրկին ապարդյուն:
Որովհետև հայ հասարակությունն, ինչպես և ամերիկյանը, լուզերներ չի սիրում’,-գրել է Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ