“Կարեւոր ասելիքի յուղ վառոցի” . Հայոց աշխարհ
Որքան երկարում է “Ժառանգության” ղեկավար ու, ինչպես հիմա նշում են, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքաշարը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ ավելի քան կես միլիոն ընտրողների վստահությանն արժանացած գործիչը, ըստ էության, ասելիք չունի:
Թերթը վկայակոչում է երեկվա երեւանյան հանրահավաքում նրա ելույթը, նորից “Սյունիքից մինչեւ հյուսիս” ծեծված արտահայտությունը, “զադնի սկորուստ” չդնելու, այսինքն` չնահանջելու եւ վճռական լինելու մասին, նույն ընդհանուր արտահայտությունները …
“Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ անընդհատ ” զադնի չտալու” մասին խոսող Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն “լեզվով” ասած` ուղղակի “յուղ է վառում”:
Ոչ պակաս հետաքրքիր է եւ այն հանգամանքը, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե փետրվարի 28-ի երեկոյան “կարեւոր ասելիք” ունի իր կողմնակիցներին: