16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆուն նոր փորձություն է սպասվում. Իրատես de facto

Մինչ ԱԺ խոսնակը փորձում է հետընտրական իրավիճակի հարցը որեւէ ձեւաչափով օրակարգային դարձնել խորհրդարանում, Րաֆֆի Հովհաննիսյանն աճապարում է մարզից մարզ անցնել ու հայտարարել, որ իրենք հաղթել են:

Ըստ թերթին հասած լուրերի, Հովհաննիսյանն իր ընտրազանգվածին ակտիվ է պահելու մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` նրան խոստացել են` կդառնաս Երեւանի քաղաքապետ, եթե հաջողես հաղթել ավագանու ընտրություններում: Բայց քանի որ ընդդիմությունը, ըստ մեր տեղեկությունների, միասնական չի ներկայանա այս ընտրություններում, ուստի Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ստացած ձայների գերակշիռ հատվածը փոշիանալու է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններում առանձին կմասնակցեն եւ՛ ՀՅԴ-ն, եւ՛ ԲՀԿ-ն, եւ՛ “նորացված” ՀԱԿ-ը: Այս պարագայում Հովհաննիսյանին մնում է ապացուցել, որ իր ստացած ձայներն իրենն են, ոչ թե ողջ ընդդիմադիր դաշտինը: Թե չէ մի տեսակ անհարմար բան կստացվի”,- գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ