29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տնտեսական աճից` “տռասաներ”

Կառավարության այսօրվա` փետրվարի 28-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարաձավ տնտեսական աճին: Վերջինս հղում անելով Ազգային վիճակագրական ծառայութան  տվյալներին` նշեց, որ ըստ 2012 թ. ցուցանիշների ՝ ՀՆԱ աճը կազմել է 7.2%:

“Հանրապետության նախագահը մեր առջեւ դրել էր 7տոկոսանոց թիրախ, որը մենք ձեզ հետ իրականացրել ենք: Միեւնույն ժամանակ այս բարձր ձողանիշը, որ միասին կարողացել ենք հաղթահարել, 2013 թ. ենթադրում է շատ լարված աշխատանք, քանի որ պլանավորել ենք 6,2 տոկոս աճի ցուցանիշ”,- նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը բոլորին հորդորեց  եռանդով անցնել գործի, որպեսզի 2013 թ. բոլոր ծրագրերն ի կատար ածվեն: Իսկ մինչ այդ վարչապետը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հանձնարարել էր ստուգել արագաչափերի աշխատանքի ճշգրտությունը. արդյո՞ք դրանք ճիշտ տեղերում են դրված և արդյո՞ք վարորդները չափազանց մեծ տուգանքներ չեն վճարում:

Արթուր Օսիկյանը ի պատասախան նշեց, որ ուսումնասիրել են ռիսկային գոտիները՝ վթարների ու զոհերի քանակը ու այդ տեղերում տեղադրել համապատասխան սարքերը: Ըստ Օսիկյանի` արագաչափերի տեղադրումով 2012 թ. Երեւանում մահվան ելքով պատահարները 30%-ով կրճատվել են, այն դեպքում, երբ 2008 թվականից սկսած ավելանում էին տարեկան 30%-ով: Օսիկյանի պատասախանը չգոհացրեց վարաչապետին:

“Մարդիկ հարցեր են բարձրացնում: Արդյոք Մասիվի, Սեւանի տռասաների վրա ճիշտ սահմանափակում է դրված: Անհրաժեշտ է մարդկանց բացատրել, որ  ռիսկերի  առաջացման պահին` արագաչափերը  ճիշտ են աշխատում, ու մարդիկ վստահ լինեն ,որ սուբյեկտիվիզմ չկա”,-նշեց ՀՀ վարչապետը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ