06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փորձել է մեքենան հրկիզել

1975 թ. ծնված Հասմիկ Հ.-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան հայտնաբերվել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցում կայանված` արտաքին վնասվածքներով և սրահը մասամբ այրված:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 2000 թ. ծնված Է. Մ.-ն, որը փորձել է հրկիզել ավտոմեքենան: Է. Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ