09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բրյուսելում

Փետրվարի 27-ին Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու “Հայասա” հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջեւ:

Ակցիային հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին զետեղեցին ծաղկեպսակներ: Այնուհետեւ մատուցվեց ոգեկոչման արարողություն, որին հաջորդեց Բելգիայում ՀՀ դեսպանի ելույթը:

Մարտի 3-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվելու է պատարագ` նվիրված Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ