29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին չլսեց կնոջը /ֆոտո/

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր` փետրվարի 28-ին շարունակեց դեպի մարզեր իր այցելությունները: Նա Չարենցավանում քայլեց դեպի հրապարակ` ընթացքում ողջունելով փողոցում կանգնած մարդկանց, առեւտրականներին:

Հրապարակում նրան դիմավորեցին բավականին սակավաթիվ մարդիկ: Նշենք, որ ի տարբերություն Արարատի մարզի, ինչպես երեկ Սյունիքում, այնպես էլ Կոտայքի մարզում, Հովհաննիսյանի հանդիպումներին բավական քիչ է մարդկանց մասնակցությունը:

Չնայած դրան Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ` շնորհավորելով Չարենցավանին հաղթանակած ընտրությունների կապակցությամբ: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր առավոտյան իր կինը` տիկին Արմենուհին ասել է, որ Րաֆֆին կրկնվում է, սակայն նա չի լսելու կնոջ խորհուրդը եւ այստեղ եւս իր շնորհակալությունն է հայտնում եւ պահանջում է ընդունել ժողովրդի հաղթանակը:

“Ժառանգության” ղեկավարը պատմեց, որ սյունեցիներն իրենց մարզում վախեցել էին եւ հանդիպման չէին եկել, սակայն ինքը շարունակում է Սյունիքի մարզպետից հրաժարական պահանջել: “Ես դեմ եմ առանձին մարզային մոտեցումներին եւ ձեզ եւս ասում եմ, որ Սյունիքի մարզպետը, վստահ եմ, հրաժարական է տալու:

Հերթը ձեր մարզպետինն է”,-հայտարարեց նա` հայտարարելով, որ այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է կայանալու եւ ինքը բոլորին հրավիրում է: “Ով ձեր տեղաշարժվելու, մարշրուտկա նստելու իրավունքը խախտեց, պատասխան է տալու”,-շեշտեց նա:

“Ժառանգության” առաջնորդի հանդիպման ընթացքում մի կին աղաղակում էր, որ “հաղթել է Սերժ Սարգսյանը”: Չարենցավանցիները Henaran.am-ի թղթակցին ասացին, որ թեեւ աջակցում են Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն համոզված եչն` արդյոք պետք է հույս կապել նրա հետ:

“Դեռ չգիտենք` ինչ կանի նա: Մեկ էլ տեսար ճամփի կեսից հետ կանգնեց”,-ասաց ներկաներից մեկը, մյուսն էլ հավելեց. “Ես նույնիսկ ինձ չեմ հավատում, ուր մնաց իրան հավատամ”: Հարցին, թե արդյոք նրանք էլ են պահանջում իրենց մարզպետի` Կովալենկո Շահգալդյանի հրաժարականը, չարենցավանցիները պատասխանեցին.

“Չէ, ինքը լավ մարզպետ ա: Լավ բաներ ա անում մեր քաղաքի համար: Ինքը շատ ուժեղ մարդ ա: Իրա տղան էլ լավ քաղաքապետ ա, թող աշխատի, մեզ լավ ա ծառայում”,-ասացին: 

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ