29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էպոսագետի որդին

Փետրվարի 28-ին` Երեւանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել եւ սկսել են ստորագրահավաք: Նրանք պահանջում են համալսարանի ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին հեռացնել աշխատանքից, քանի որ երեկ նա անվայելուչ է խոսել ուսանողների մասին: Հիշեցնենք, որ Մելքոնյանը ուսանողներին “զորք ” էր համարել, եւ ասել էր` թող առաջ կանգնեն:

Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով, ստորագրահավաքը նախաձեռնել է Գեւորգ Սեդրականը, ով էպոսատգետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի տղան է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքը քաղաքական նպատակներով չէ, պարզապես պետք է պատասխան տալ նման տոնով խոսելու համար:

Վաղը` մարտի 1-ին պետհամալսրանի ուսխորհրդի նիստ է հրավիրվելու, որտեղ քննարկվելու է վերջին օրերի իրադարձությունները:

Ինչ վերաբերում է “Բարեւ դասադուլ” շարժմանը, ապա մի քանի ակտիվիստներ այնտեղ էին, բայց դասադուլի կոչեր չէին հնչեցնում: Համալսարանի տարածքը հսկվում է ոստիկանների կողմից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ