09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էական է, որպեսզի չթուլանանք. Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ  մարզպետները:

Նիստի սկզբում Հանրապետության նախագահը հետագա աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարեւորել է երկու ձեռքբերում.  առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը եւ երկրորդը՝ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի: “Հիմա շատ կարեւոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը:

Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք  հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջար­կները, դիտողությունները, պարտավոր ենք  հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում եւ սոցիալական ցանցերում եղած նյութերը եւ, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաեւ իրավապահները”,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նիստի օրակարգի շրջանակում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զեկուցել է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին: Զեկույցներ են ներկայացվել նաեւ 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից ստացված հաղորդումների (դիմումների) եւ դրանց ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին:

Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության եւ ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ դատախազությանը հանձնարարվել է` շարունակել պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումների քննարկումը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ